Հայաստան - Արցախ

Արցախի պետական կառոյցները պահպանել եւ շարունակել աշխատանքը

Ալէն Սիմոնեանին եւ իր թիմին Արցախն ընդհանրապէս պէտք չէր, ոչ մի կառոյց էլ իրենց պէտք չէր Արցախից։ Պայքարում էին սրա համար եւ ստացան։ Հայաստանի անվանգութեան սպառնալիքը իրենց յայտարարութիւններն են, ոչ թէ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, ինչպէս Ալէն Սիմոնեանն էր ասում։ Այս մասին MediaHub-ի հետ զրոյցում ասել է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը՝ խօսելով ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի այն յայտարարութեան մասին, թէ Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում զարգացնելը ուղիղ սպառնալիք է եւ հարւած։

«Միանշանակ պէտք է Արցախի պետական կառոյցները պահպանել եւ շարունակել աշխատանքը»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպէ՞ս է Մոսիեանը մեկնաբանում այդ աշխատանքը այն դէպքում, եթէ Արցախը չկայ, վերջինս պատասխանեց․

«Արցախը չկայ, բայց արցախցիներն իրաւունքներ ունեն, որովհետեւ ստիպւած են լքել իրենց հողը։ Իսկ ով պէտք է այդ իրաւունքներին տէր կանգնի, եթէ ոչ Արցախի ժողովրդի ընտրած խորհրդարանը»։

Ինչ վերաբերում է հարցին, թէ արդեօք նախագահ Սամուէլ Շահրամանեանի հետ հանդիպումներ եղել են, պատգամաւորը պատասխանեց, որ բոլորի հետ են հանդիպումներ ունենում։

Նա նաեւ յայտնեց, որ արցախցի պատգամաւորների մեծ մասը Հայաստանում են եւ պէտք է շարունակեն իրենց գործունէութիւնը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button