Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Երկիրը գլորւում է ցած, իսկ դրա ընթացքը նոյնիսկ դանդաղեցնելն այս պահին անչափ բարդ է թւում»

«Քանի կայ այս անկման հիմքում գտնւող իշխանութիւնը, հակառակ ընթացք բռնել չի լինելու»,- գրում է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում վերջին 5 տարիներին, հասարակութեան համար դեռ ամբողջովին «մարսւած» չէ, հակառակ դէպքում մարդկանց շատ աւելի մեծ խմբեր ներգրաււած կը լինէին այս իշխանութեան հեռացման գործընթացին, իսկ անտարբերութիւնն ու հիասթափութիւնն այսպիսի մասշտաբներ չէր ունենայ:

Խնդիրը այն չէ, որ տարբեր փուլերում հասարակական համախմբման գործընթաց նախաձեռնողները սխալներ կամ տապալումներ չեն ունեցել, բայց ես կարծում եմ, մեր հետ տեղի ունեցածը՝ Արցախի յանձնումից մինչեւ Հայաստանի տարբեր հատւածների ադրբեջանական օկուպացիան, իր էութեամբ ու ողջ խորութեամբ դեռեւս ամբողջութեամբ գիտակցւած չէ:

Սա օրւայ հացի խնդիր չի, սա մեր տարածաշրջանում հայի ապրելու/չապրելու խնդիր է եւ եթէ 90-ականներին ամուր հիմք դրւեց մեր գոյատեւման ու ռեգիոնում դերակատարութեան, ապա 2018-ից՝ նահանջի, դաւաճանութեան եւ անկման:

Անկախ նրանից, թէ իշխանութիւնն այս կամ այն փուլում ում կը թիրախաւորի, հանրային ուշադրութիւնն ում կամ որ ուղղութեամբ կուղղորդի, դրանից իրադրութիւնը չի փոխւի՝ երկիրը գլորւում է ցած, իսկ դրա ընթացքը նոյնիսկ դանդաղեցնելն այս պահին անչափ բարդ է թւում:

Քանի կայ այս անկման հիմքում գտնւող իշխանութիւնը, հակառակ ընթացք բռնել չի լինելու»:

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button