Հայաստան - ԱրցախՄշակութային

Ադրբեջանցիները Շուշիի եւս մէկ գերեզմանատուն են վնասել

Ադրբեջանը Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել՝ աղբ լցնելով այդ հատւածում։ Տեղեկութիւնը X-ի միկրոբլոգում յայտնում է Կովկասեան ժառանգութեան պաշտպանութեան «Caucasus Heritage Watch» միջազգային կազմակերպութիւնը:

«Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատւածում վնասւել է Շուշիի մէկ այլ հայկական գերեզմանոց:

Ենթադրւում է, որ բուլդոզերները աղբակոյտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրայ, որը գտնւում է Մայր Տաճարից հարաւ-արեւելք։ Վտանգւած են առանց այն էլ մասնատւած տապանաքարերը»,- ասւած է հաղորդագրութիւնում։

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button