Հայաստան - Արցախ

Կարէն Ճշմարիտեան. «Այս չորս նպատակները առաջնահերթ պէտք է ներառւեն Հայաստանի եւ համայն հայութեան միասնական օրակարգում»

Որպէսզի Հայաստանը, որպէս պետութիւն՝ չկորցնի իր էութիւնը, իսկ հայ ազգն՝ իր ինքնութիւնը, ի թիւս այլ խնդիրների՝ ներքոյիշեալ նպատակները առաջնահերթ պէտք է ներառւեն Հայաստանի ժողովրդի եւ համայն հայութեան միասնական օրակարգում: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է էկոնոմիկայի նախկին նախարար Կարէն Ճշմարիտեանն ու թւարկել դրանք.

Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչումը, դատապարտումը, եւ լիարժէք փոխհատուցումը։

Թուրք-ադրբեջանական միութեան կողմից 1988 թւականից մինչ օրս մարդկութեան դէմ գործած եւ պատերազմական բոլոր յանցագործութիւնների, այդ թւում՝ Ադրբեջանում ապրող հայերի (յատկապէս՝ Բաքւի եւ Սումգայիթի) եւ Արցախի Հանրապետութեան քաղաքացիների ցեղասպանութեան, բռնի տեղահանման միջազգայնօրէն ճանաչումը, դատապարտումն ու փոխհատուցումը։

Արցախի Հանրապետութիւնից ու Հայաստանի Հանրապետութիւնից բռնազաւթւած տարածքների վերադարձն ու պատճառած վնասների լիարժէք փոխհատուցումը։

Արցախի Հանրապետութեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն ու Արցախի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչումը։

Իսկ մինչ այդ. նրա համոզմամբ, Ադրբեջանի կողմից առեւանգւած Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների անյապաղ ազատ արձակումը, նրանց գերեվարման ու խոշտանգման փաստերի միջազգայնօրէն ճանաչումը, դատապարտումն ու փոխհատուցումը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button