Հայաստան - Արցախ

Արծւիկ Մինասեան. «Արցախի Հանրապետութիւնը իրաւաբանօրէն կայ, չի կարող որեւէ անձ, որեւէ երկիր վերացնի այն»

«Արդեօք Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը պէ՞տք է պահպանւի, թէ՞ ոչ։ Իհարկէ՛, պէտք է պահպանւի։ Հակառակ դէպքում բա, դուք ո՞նց էք պատկերացնում այդ պահանջի իրաւունքի իրացումը՝ ցեղասպան երկրի գործողութիւնների պատճառով։ Ո՞նց էք պատկերացնում, որ ԼՂՀ քաղաքացին, ով այնտեղ հարստութիւն ունի եւ մնացել է թուրքի ձեռքը, ո՞նց պէտք է փոխհատուցում լինի։ Դրա միջազգային մեխանիզմի լուծումը՝ Հայաստանի Հանրապետութիւնն է։ Արցախի Հանրապետութիւնը իրաւաբանօրէն կայ, չի կարող որեւէ անձ, որեւէ երկիր անգամ վերացնի այն։ Այն ունի սեփականութեան իրաւունքներ»,- ՀՀ Ազգային ժողովում 2023 թ. պետական բիւջէի մասին օրէնքում լրացումներ կատարելու մասին օրէնքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։

 Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button