Հայաստան - Արցախ

Արա Պօղոսեան. «Կը յաղթի նա, ով ամենայամառն է ու ամենապատրաստը զրկանքներ կրելու համար»

Քաղաքագէտ Արա Պօղոսեանի «Ֆէյսբուք»-եան գրառումը.

Հայաստանն հիմա անցնում է տարբեր արկածախնդիր խմբերի ստեղծած դժոխքի միջով։

Արկածախնդիրների մի մասը յանուն փողի, միւսը՝ ապազգային եւ հակապետական գաղափարական ազդեցութեան ներքոյ, մի մասն էլ այս երկուսի մէջտեղում գտնւելով։

Նրանք, ովքեր Հայաստանը «արկածախնդիրներին» չյանձնելու մասին ամենաբարձրն էին խօսում, պարզւեց (չնայած ի սկզբանէ ակնյայտ էր) որ հէնց իրենք Հայաստանը տարան արկածախնդրութեան ճանապարհով։

Արկածախնդիրների համար ատելի են կոմպետենտ, տեխնոկրատ անձերը, բայց նախապատւելի են անբանիմաց պերճախօսները։ Թէպէտ Հայաստանի դէպքում իշխանութեան մէջ անգամ պերճախօսների չկարողացան գտնել ու խցկել…

Ի՞նչ անել…

Աշխատել գիշեր ու զօր, աննահանջ, անտրտունջ` ամէն մէկն իր գաղափարական խրամատում։

Կը յաղթի նա, ով ամենայամառն է ու ամենապատրաստը զրկանքներ կրելու համար։

Չկայ յաղթանակ, առանց զրկանքների ու ծանր գնի…

Առնչւող Յօդւածներ

Back to top button