Միջազգային

Իսրայէլական ԱԹՍ-ը Բէյրութում հարւածել է ՀԱՄԱՍ-ի գրասենեակին. զոհւել է շարժման ղեկավարի տեղակալը

«ԱԼԻՔ» – Իսրայէլական ԱԹՍ-ը, երէկ՝ յունւարի 2-ին, Բէյրութի հարաւային արւարձանում հարւածել է պաղեստինեան ՀԱՄԱՍ  շարժման գրասենեակին։

ԱԹՍ-ը հարւածել է ՀԱՄԱՍ-ի՝ Ալ-Մուշարաֆիա թաղամասում գտնւող գրասենեակին, ինչի հետեւանքով մի քանի մարդ է զոհւել եւ վիրաւորւել։

Յարձակման հետեւանքով զոհւել է ՀԱՄԱՍ-ի Քաղբիւրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին, ինչպէս նաեւ շարժման վեց անդամ, որոնք յարձակման պահին եղել են շէնքում։

Առնչւող Յօդւածներ

Back to top button