Իրան

Գեներալ Իրաջ Մասջեդի. «ԱՄՆ-ը Իրանի վրայ ռազմական յարձակման կարողութիւնը չունի»

«ԱԼԻՔ» – Իսլամական յեղափոխութեան Պահակազօրի կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարի գերագոյն խորհրդական գեներալ Իրաջ Մասջեդին յայտարարել է. «Իսլամական Հանրապետութեան հզօրութիւնը տարբերւում է այլ երկրներից, եւ ԱՄՆ-ը ​​Իրանի վրայ ռազմական յարձակման կարողութիւնը չունի»։

ԻՌՆԱ-ի համաձայն՝ գեներալ Իրաջ Մասջեդին ընդգծել է. «ԱՄՆ-ը ​​ուղերձ է յղում Իրանին, որ Դիմադրութեան ճակատը չի հարւածել մեր ուժերին, քանզի մենք չենք ձգտում պատերազմի ընդարձակմանը»:

 Նա, գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութիւնը համարել է Իրանի ամենադառը իրադարձութիւններից մէկը եւ ընդգծել. «Շարունակւելու է այս մեծ նահատակի ուղին»: Ղոդս ուժերի հրամանատարի գերագոյն տեղակալը նշել է. «Գեներալ Սոլէյմանին արժէքաւոր միջոցներ է ձեռնարկել՝ երաշխաւորելու, որ Իրանը տարածաշրջանում հեռու մնայ սպառնալիքներից, եւ ոչ ոք չգայթակղւի սպառնալ Իսլամական Հանրապետութեանը»:

Անդրադառնալով Գազայում սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւններին, նա նշել է. «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետութեան համակարգը վերածւել է Դիմադրութեան ճակատի որպէս հիմնական հովանաւորի»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button