ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ամիր Աբդօլլահեանի խորհուրդը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին. «Մի փորձէք տարածաշրջանի զայրոյթը»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը X-ի իր միկրոբլոգում գրառում է հրապարակել՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դէյւիդ Քեմերոնի հետ իր հանդիպմանը եւ նշել է, որ հանդիպման ժամանակ յստակ ասել է նրան, որ պատերազմի շարունակութիւնը լուծում չէ, եւ որ անհրաժեշտ չէ փորձել տարածաշրջանի զայրոյթը:

«Խստօրէն դատապարտում ենք ԱՄՆ-ի եւ Անգլիայի յարձակումները Եմէնի վրայ, ինչպէս նաեւ ամերիկեան ագրեսիան Իրաքի եւ Սիրիայի դէմ:

Անգլիայի արտգործնախարար Դէյւիդ Քեմերոնի հետ հանդիպմանը ես յստակ ասացի. «Պատերազմի շարունակութիւնը լուծում չէ: Մի փորձէք տարածաշրջանի զայրոյթը»:

Մենք տարածաշրջանի անվտանգութիւնն ենք համարում Իրաքի, Սիրիայի, Եմէնի եւ Պաղեստինի (Գազա, Արեւմտեան ափ) անվտանգութիւնը»,- գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button