Իրան

Գեներալ Բաղերի. «Իսրայէլի յարձակումն անպատասխան չի մնայ»

Իսրայէլի յարձակումն անպատասխան չի մնայ: Նրա դէմ գործողութիւնն անպայման կիրականացւի: Այս մասին յայտարարել է Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին՝ Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան շէնքի վրայ հարւածի հետեւանքով զոհւած գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի յուղարկաւորութեան ժամանակ։ Հաղորդում է «Թասնիմ»-ը:
Դամասկոսում իրանական առաքելութեանը հասցւած հարւածը «Իսրայէլի կողմից ինքնասպանութիւն» բնութագրելով, գեներալ Բաղերին վստահեցրել է, որ վրէժխնդիր լինելն անխուսափելի է, եւ ընդգծել է, որ սիոնիստական ռեժիմին պատասխան հարւածը կիրականացւի «ճշգրիտ» եւ նրան կը ստիպի զղջալ իր գործողութիւնների համար։
«Իսրայէլի յարձակումն անպատասխան չի մնայ, մենք կորոշենք գործողութեան ժամանակը, տեսակը եւ մեթոդը, այն անպայման մանրակրկիտ կիրականացւի։ Մենք կը ստիպենք թշնամուն զղջալ արածի համար»,- յայտարարել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button