ԻրանՔաղաքական

Սպահանում եւ Թաւրիզում ակտիւացել է ՀՕՊ համակարգը

«ԱԼԻՔ» – Ապրիլի 19-ի վաղ առաւօտեան, պայթիւնի ձայներ են լսւել Սպահանում եւ Թաւրիզում, որոնք հակաօդային պաշտպանութեան համակարգի (ՀՕՊ) աշխատանքի հետեւանք է եղել:

Սպահանում, ՀՕՊ համակարգի աշխատանքի արդիւնքում, երեք կւադոկոպտերներ են վնասազերծւել, որոնք փորձել են հարւածել Իրանի ռազմաօդային ուժերի Սպահանի աւիաբազային: Աւիաբազան չի վնասւել:

Յարձակումն ըստ երեւոյթի, իրականացւել է սիոնիստական ռեժիմի կողմից, որը պաշտօնական մակարդակով չի ստանձնել դրա պատասխանատւութիւնը: Գորոծողութեան մասշտապը շատ փոքր է եղել, իսկ հետեւանքները՝ զրոյական:

Սիոնիստական ռեժիմի կառավարութեան անդամներից գործողութեանն արձագանգել է միայն Ներքին անվտանգութեան նախարար Բէն Գոյէրը, որը X-ի իր միկրոբլոգում գրել է մէկ բառ՝ «Անօգուտ»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button