ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը բարձր է գնահատել ԶՈՒ գործողութիւնները

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջանորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ ապրիլի 21-ին ընդունել է Զինւած ուժերի բարձրաստիճան հրամկազմին:

Հանդիպման ընթացքում, անդրադառնալով վերջին իրադարձութիւնների ընթացքում ԶՈՒ ձեռնարկած գործողութիւնները, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է. «Աստծոյ ողորմութեամբ, Զինւած ուժերը լաւագոյնս դրսեւորեցին իրենց կարողականութիւնը, եւ միջազգային ասպարէզում ի ցոյց դրեցին Իրանի ժողովրդի հիացմունքի արժանի կերպարն ու կամքը»:

Շնորհաւորելով Բանակի օրւայ եւ ԻՅՊԿ հիմնադրման օրւայ առիթով, այաթ. Խամենէին նշել է, որ Զինւած ուժերի վերջին ձեռքբերումներն աշխարհին ներկայացրեցին Իրանի հզօրութիւնը. «Արձակւած կամ թիրախը խոցած հրթիռների քանակը, որի վրայ կենտրոնացել է թշնամին, երկրորդական հարց է։ Ամենակարեւորը՝ Իրանի ժողովրդի եւ Զինւած ուժերի կամքի դրսեւորումն էր միջազգային ասպարէզում, ինչը մտահոգում է հակառակորդին»,- շեշտել է նա:

Բարձր գնահատելով Զինւած ուժերի կողմից սիոնիստական ռեժիմի դէմ պատժիչ գործողութեան ծրագրաւորումը, այաթ. Խամենէին ասել է. «Նման գործողութիւնները կապւած են ծախսերի հետ եւ ունենում են ձեռքբերումներ։ Ճիշտ ծրագրաւորման դէպքում հնարաւոր է նւազեցնել ծախսերը եւ մեծացնել ձեռքբերումները։ Հէնց դա էլ արեցին մեր երկրի Զինւած ուժերը վերջին գործողութեան ժամանակ»։

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը Զինւած ուժերին խորհուրդ է տւել շարունակել թշնամուն դիմակայելուն ուղղւած ջանքերն ու կանգ չառնել. «Մի պահ անգամ չպէտք է արգելակել։ Քանի որ դա յետ շրջւել կը նշանակի։ Ուստի զէնքերի եւ գործելաոճի նորարարութիւնը, ինչպէս նաեւ հակառակորդի գործելաոճի ճանաչումը պէտք է օրակարգային լինի»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button