ԻրանՄիջազգային

Իրանցի փորձագէտի նոր ահազանգը՝ «Գազայի գազից կախւած ճակատագիրը եւ Կովկասի աշխարհաքաղաքական քարտէզի գազային լուծումը»

«ԱԼԻՔ» – Դոկտ. Ահմադ Քազեմին իր «X»-ի միկրոբլոգում վերահրապարակելով 2006 թւականին արւած լուսանկարը փորձել է յիշեցնել, որ նման նախագծերի մասին յայտարարութիւններին մատների արանքով նայելը սխալ կը լինէր:

Փաստը մնում է փաստ, որ տարածաշրջանում տեղի ունեցած իշխանափոխութիւններն ու զարգացումները, տարածքային փոփոխութիւններն ու նոր տարածքային պահանջները իրականում ընթացք են ստանում միջազգային նշանակութիւն ունեցող այդօրինակ նախագծերի համատեքստում:

Փորձագէտն ընդգծել է սիոնիստական ռեժիմին սնող Բաքու-Թիֆլիս-Ջէյհան նաւթամուղի կարեւորութիւնը, որով էլ պայմանաւորւած է այն ռազմավարական նշանակութիւնը, ինչ ստացել է Կովկասը՝ այլընտրանքային տարանցիկ գօտի դառնալով էներգակիրների առումով:

Քազեմին նշել է. «Սա Ալիֆ-Էրդողանի յայտնի խողովակաշարն է Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի վերացման հետ մէկտեղ։

2006 թւականից ցայսօր նաւթը Ջէյհունից տեղափոխւում է Հայֆա նաւահանգիստ, այնտեղից էլ մատակարարում սիոնիստներին՝ ծածկելով նրանց պահանջարկի 70%-ը»։

Փորձագէտն անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի եւ Գազայում իրականացւող սպանդի վերաբերեալ Թուրքիայի վարչապետի իրարամերժ յայտարարութիւններին, յաւելել է. «Չնայած սիոնիստական ռեժիմի հասցէին ուղղւած քննադատութեանն ու Գազայի համար նրա թափած կոկորդիլոսի արցունքներին, Էրդողանը պատրաստ չէ դադարեցնել նաւթի տեղափոխումը, քանի որ ցանկանում է միջնորդելով Իսրայէլի հսկողութեան տակ գտնւող Լեւիաթան հանքահորից արտահանւող գազը Թուրքիայից տեղափոխել Եւրոպա»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button