ՄիջազգայինՔաղաքական

Լոնդոնում մշակութային միջոցառումն Ադրբեջանն օգտագործել է՝ քաղաքական, հակահայկական քարոզչութիւն իրականացնելու նպատակով

«Մարտի 12-14-ին Միացեալ Թագաւորութեան մայրաքաղաքում կայացել է Լոնդոնի գրքի միջազգային փառատօնը, որին մասնակցում են բազմաթիւ երկրներ՝ ներկայացնելով իրենց հրատարակութիւնները։ Գրքի փառատօնին մասնակցել է նաեւ Ադրբեջանը, որը ներկայացրել է շուրջ 300 գիրք։

Տաղաւարում փակցւած է մեծ քարտէզ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրութեամբ։ Մեծ քարտէզի կողքին պատկերւած են այլ քարտէզներ, որոնցում արտացոլւած են Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ։

Ցուցադրւած որոշ գրքեր հակահայկական քարոզչութեան եւ ատելութեան տարածման օրինակներ են։ Մասնաւորապէս, ցուցահանդէսին ներկայացւել է «Հայկական ահաբեկչութիւն» վերնագրով գիրք»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Յայտարարութեան մէջ ընդգծւում է՝ այս օրինակները վկայում են, որ Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչութիւն իրականացնելու նպատակով։

Լոնդոնի գրքի տօնավաճառի պաշտօնական կայքում նշւած է, որ տօնավաճառն այն վայրն է, որտեղ համաշխարհային հրատարակչական համայնքը միաւորւում է յարաբերութիւններ զարգացնելու եւ ստեղծագործական բովանդակութեան ապագան որոշելու համար:

«Տարակուսելի է եւ դատապարտելի է, որ մշակութային միջոցառման կազմակերպիչները հանդուրժում են այնպիսի բովանդակութեան ցուցադրութիւնը (ահաբեկչութիւն երեւոյթին վերագրւում է ազգային պատկանելութիւն), որը ռասիզմի, էթնիկ ատելութեան ակնյայտ դրսեւորում է»,- եզրափակւում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի յայտարարութիւնը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button