Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը որակել է «արդարութեան յաղթանակ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելոյթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը եւ զանգւածային արտագաղթը որակել է «արդարութեան յաղթանակ»։

Ըստ նրա, «30 տարւայ օկուպացիայից յետոյ Ղարաբաղը, որը Ադրբեջանի միջազգայնօրէն ճանաչւած տարածք է, ազատագրւեց, եւ արդարութիւնը յաղթեց»,- հաղորդում է «Anadolu»-ն։

Այս կապակցութեամբ Թուրքիայի նախագահը յայտարարել է, որ Անկարան միջազգային ասպարէզում դրսեւորւել է «որպէս վստահելի գործընկեր»։

«Մեր բոլոր եղբայրները՝ Ղարաբաղից մինչեւ Լիբիա, Սիրիայից մինչեւ Սոմալի, լաւ գիտեն, թէ որքան արժէքաւոր եւ կարեւոր է Թուրքիայի բարեկամութիւնը։ Չկայ մի երկիր, հասարակութիւն կամ կառոյց, որը թշնամական քաղաքականութիւն վարի Թուրքիայի նկատմամբ եւ արդիւնքում շահի դրանից»,- ասել է նա։

168.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button