Միջազգային

BRICS-ը նոր անդամների հետ իր մօտեցումները կը համակարգի ՄԱԿ-ում, G20-ում եւ այլ միջազգային հարթակներում

BRICS դաշինքը նոր անդամների հետ իր մօտեցումները կը համակարգի ՄԱԿ-ում, G20-ում եւ այլ միջազգային հարթակներում։ Այս մասին յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկւա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում,- տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։

Այս տարի BRICS-ի գագաթնաժողովն անցկացւել է օգոստոսի 22-24-ը Եօհանէսբուրգում՝ Հարաւային Աֆրիկայի նախագահութեամբ։ Դրա շրջանակներում կայացել է գլոբալ հարաւի պետութիւնների եւ կառավարութիւնների ղեկավարների վերջին տարիների ամենախոշոր հանդիպումը։ Հրաւիրւածների թւում էին աֆրիկեան 54 երկրների ղեկավարներ։ Գագաթնաժողովի մասնակիցները պայմանաւորւել են, որ 2024 թւականի յունւարի 1-ից դաշինքին կը միանան Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացեալ Էմիրութիւնները, Սաուդական Արաբիան եւ Եթովպիան։ Յաջորդ գագաթնաժողովի համար կը պատրաստւի կազմակերպութեան հնարաւոր նոր անդամների ցուցակը։ BRICS-ում ՀԱՀ վստահւած անձ Անիլ Սուկլալն աւելի վաղ ասել էր, որ մօտ 30 պետութիւն շահագրգռւած է միանալ կազմակերպութեանը, նրանցից մի քանիսը պաշտօնական յայտեր են ներկայացրել։

Առնչւող Յօդւածներ

Back to top button