Միջազգային

Բէյրութի օդանաւակայանում իսրայէլական երկու լրտես է ձերբակալւել

Լիբանանի անվտանգութեան ծառայութիւնները երկու հոգու են ձերբակալել Իսրայէլի օգտին լրտեսելու մեղադրանքով, երբ նրանք փորձել են լքել երկիրը Բէյրութի միջազգային օդանաւակայանից,- յայտնում է «Middle East Monitor»-ը։

Լիբանանի հասարակական անվտանգութեան ղեկավար գեներալ-մայոր Էլիաս Բայսարին ասել է, որ երկու անձինք «որոշակի գործողութիւններ են իրականացրել լիբանանեան տարածքում եւ փորձում էին հեռանալ օդանաւակայանից, որտեղ եւ ձերբակալւել են»:

Ըստ Բայսարիի, այն բանից յետոյ, երբ նրանք հարցաքննւել եւ խոստովանել են, որ լրտեսութեամբ են զբաղւել, «նրանք յանձնւել են իրաւասու ռազմադատական մարմիններին, իսկ աւելի ուշ մենք կը յայտնենք մանրամասները»:

Բայսարին նշել է, որ լրտեսական բջիջը «վտանգ էր ներկայացնում Լիբանանի համար», սակայն ոչ մի մանրամասներ չի ասել նրանց գործունէութեան կամ ներկայացրած սպառնալիքի մասին:

Միաժամանակ նա ողջունել է Լիբանանի անվտանգութեան գործակալութեանը եւ ընդգծել, որ «Լիբանանի անվտանգութիւնը կարմիր գիծ է, որը չի կարելի անտեսել ոչ մի դժւարին պայմաններում»։

Վերջին տարիներին Լիբանանի անվտանգութեան ծառայութիւնները տասնեակ մարդկանց են ձերբակալել Իսրայէլի հետ համագործակցելու կասկածանքով, որոնցից ոմանք դատապարտւել են մինչեւ 25 տարւայ ազատազրկման:

Առնչւող Յօդւածներ

Back to top button