Միջազգային

Լաւրով. «ՀՀ ղեկավարութիւնը փլուզում է յարաբերութիւնները Ռուսաստանի հետ»

ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովն ասել է, որ «իրավիճակը Հայաստանում լաւատեսութեան հիմքեր չի տալիս»։

«Հայաստանի ղեկավարութիւնը մտացածին պատրւակներով, խեղաթիւրելով վերջին երեք ու կէս տարւայ պատմութիւնը, միտումնաւոր գնում է դէպի Ռուսաստանի Դաշնութեան հետ յարաբերութիւնների փլուզում»,- ասել է Լաւրովը  Izvestia-ին տւած հարցազրոյցում։ Գրում է Մեդիամաքսը:

«Հէնց ՀԱՊԿն է բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը դժւարին իրավիճակներում։ 2021 թւականին ՀԱՊԿը պատրաստ էր խաղաղապահ առաքելութիւն ուղարկել՝ Երեւանի եւ Բաքւի յարաբերութիւններում լարւածութիւնը թուլացնելու համար։ Աւելին, առաքելութեան մանդատը լիովին համաձայնեցւել էր Հայաստանի մայրաքաղաքում կայացած նախարարական հանդիպման ժամանակ։ Մենք նստեցինք մինչեւ գիշեր, ամէն ինչ հաստատեցինք։ Առաւօտեան, երբ հանդիպեցին նախագահներն ու վարչապետները, Նիկոլ Փաշինեան նասաց, որ կոնսենսուս չկայ։ Մի քանի օր անց նա հրաւիրեց Եւրամիութեան խաղաղապահ առաքելութեանը։ Ադրբեջանին խոստացել էր, որ դա ընդամէնը երկու ամսով կը լինի։ Իսկ երկու ամիս անց, անտեսելով Բաքւին, Եւրամիութիւնը կրկնապատկեց անձնակազմի թիւը։ Հիմա այնտեղ Նորւեգիայից, Կանադայից եւ ԱՄՆից զինւորականներ են ուղարկւում՝ ԵՄ առաքելութիւնը վերածելով Հիւսիսատլանտեան դաշինքի առաքելութեան»,- ասել է Լաւրովը։

«Վերջին մի քանի տարիների պատմութիւնը խեղաթիւրւում է Փաշինեանի, նրա աշխատակիցների եւ Հայաստանի խորհրդարանի ղեկավարութեան կողմից։ Երբ նա ընդդիմութեան մէջ էր եւ գլխաւորում էր իր ստեղծած շարժումը (բոլորը գիտէին, որ նա կապեր ունի Սորոսի հիմնադրամի հետ), նա յայտարարում էր ՀԱՊԿից եւ ԵԱՏՄից դուրս գալու անհրաժեշտութեան մասին։ Այդ կարգախօսով նա փողոցներում ամբոխներ հաւաքեց եւ պահանջեց ընտրութիւններ։ Միաժամանակ նա յայտարարեց, որ եթէ իրեն չընտրեն, ինքը ժողովրդին փողոց կը հանի։ Բարձրագոյն ժողովրդավարութիւն:

Առնչւող Յօդւածներ

Back to top button