Սփիւռք

Պաղեստինի նոր կառավարութիւնն ունի հայ անդամ

Պաղեստինի իշխանութիւնները յայտարարել են նոր կաբինետի ստեղծման մասին, որտեղ, ի թիւս այլոց, ներկայացւած է նաեւ հայ նախարար։ Այս մասին ըստ Yerevan Today-ի յայտնում է պաղեստինեան Wafa լրատւամիջոցը:

Վարսէն Աղաբեկեանը նշանակւել է Պաղեստինի արտաքին գործերի եւ արտագաղթի հարցերով պետնախարար։

Նշւում է, որ Աղաբեկեանը ծնւել է Յորդանանում 1958թ.-ին։ Նա Պաղեստինում Եկեղեցական գործերի վերահսկման Նախագահի Գերագոյն կոմիտէի անդամ է: 1983 թւականին նա ստացել է մագիստրոսի կոչում ԱՄՆ Ինդիանա նահանգի Փերդիւ համալսարանում, իսկ Պիտսբուրգի համալսարանի քաղաքական հարցերով դոկտորի կոչում։ 1988-2008 թւականներին աշխատել է Երուսաղէմի համալսարանում՝ որպէս դոցենտ, ապա՝ դեկան։

 

Առնչւող Յօդւածներ

Back to top button