ԻրանՄիջազգային

Սաիդ Իրաւանի. «Իրանի միջուկային խաղաղ ծրագրի հետ կապւած փաստերը չպէտք է խեղաթիւրւեն»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում, Իրանի դեսպան եւ մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին, ՄԱԿ-ում Գլխաւոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում, Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան զեկուցի ժամանակ նշել է, որ մենք կառուցողական յարաբերութիւններ ունենք Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան եւ այս կազմակերպութեան քարտուղարութեան հետ, որի նպատակն է լուծել մնացած խնդիրները: Նա ասել է. «Իրանի միջուկային խաղաղասիրական ծրագրի հարցով փաստերը չպէտք է խեղաթիւրւեն կամ ընտրովի ձեւով ներկայացւեն»:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Իրաւանին նշել է. «Մտահոգիչ է, որ որոշ երկրներ, զարգացող երկրներին զրկում են միջուկային տեխնոլոգիաներին հասանելիութիւնից, խախտում են Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան եւ «NPT»-ի կանոնները, մինչ ոմանք, առատաձեռնօրէն աջակցում են Իսրայէլի ռեժիմին, նոյնիսկ զանգւածային ոչնչացման զէնքի գաղտնի զինանոցներ ունենալով: Միակողմանի հարկադրական միջոցները եւ երկակի չափանիշերը վնասում են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը եւ տեխնիկական համագործակցութեանը»։

Իր ելոյթի այլ բաժնում, Իրանի մշտական ներկայացուցիչը անդրադառնալով սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւններին յստակեցրել է. «Իսրայէլի ռեժիմը հրաժարւել է միանալ «NPT»-ին եւ հաւատարիմ մնալ գործակալութեան համապարփակ երաշխիքներին: Ատոմային գործակալութիւնն այս ռեժիմի նկատմամբ պէտք է անկողմնակալ եւ արհեստավարժ մօտեցում դրսեւորի: Ահաւասիկ պահն է, զինաթափել այս ռեժիմին եւ խաղաղութիւն ու անվտանգութիւն հաստատել տարածաշրջանում»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button