Իրան

Նախագահ Ռէյիսին Տաջիկստանի նախագահի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ընթացքում. «Անհրաժեշտ է անյապաղ դադարեցնել յարձակումները Գազայի սիրելի ժողովրդի վրայ»

«ԱԼԻՔ» – Պաշտօնական այցով Տաջիկստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ասել է. «Չնայած սպառնալիքներին ու պատժամիջոցներին, Իսլամական Հանրապետութիւնը մեծ առաջընթաց է ունեցել տարբեր ոլորտներում, յատկապէս գիտութեան եւ տեխնոլոգիայի ոլորտում»։

Նախագահական կայքէջի համաձայն՝ Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին յաւելել է. «Իրանի ժողովուրդն ու երիտասարդութիւնը որոշել են պատժամիջոցներն ու սպառնալիքները վերածել հնարաւորութիւնների, եւ այդ հնարաւորութիւններն այսօր տեսանելի են Իսլամական Իրանում»։

Անդրադառնալով Պաղեստինի օկուպացւած տարածքներում տեղի ունեցող իրադարձութիւններին այաթ. Ռէյիսին ընդգծել է, որ անհրաժեշտ է անյապաղ դադարեցնել յարձակումները Գազայի ժողովրդի վրայ, եւ վերջ դնել այդ տարածքում իրականացւող ցեղասպանութեանն ու մանկասպանութեանը: Նախագահը ընդգծել է. «Այսօր աշխարհի ժողովուրդը պահանջում է անյապաղ վերջ գտնեն այս յարձակումները, անյապաղ դադարեցւի Գազայի շրջափակումը, օգնութիւն տրամադրւի Պաղեստինի ժողովրդին եւ Պաղեստինի ժողովրդի իրաւունքները ուշադրութեան արժանանան»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button