Մարզական

Մխիթարեանը ֆանտաստիկ մարդ է եւ հիանալի ֆուտբոլիստ. «Ինտերի» գլխաւոր մարզչի օգնական

«Ինտերի» գլխաւոր մարզչի օգնական Մասիմիլիանօ Ֆարիսը խօսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի խաղի մասին։

«Մխիթարեանը ֆանտաստիկ մարդ է եւ հիանալի ֆուտբոլիստ, դա մեզ դուր է գալիս։ Հաճելի է տեսնել, թէ ինչպէս է նա մարզւում»,- Ֆարիսի խօսքն է մէջբերել լրագրող Դանիէլ Մարին։

Այս մրցաշրջանում 35-ամեայ Մխիթարեանը անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը միլանցիների հետ նախատեսւած է մինչեւ 2026 թւականի յունիսի 30-ը։

Ա Սերիայի 30 տուրից յետոյ «Ինտերը» 79 միաւորով առաջին տեղում է։

Առնչւող Յօդւածներ

Back to top button