Մարզական

Երազանքը կարեւոր է․ Նէյմարի հայրը խօսել է որդու՝ Սանթոս հնարաւոր վերադարձի մասին

Բրազիլացի յարձակւող Նէյմարի հայրը մեկնաբանել է այն լուրերը, որ իր որդին կարող է վերադառնալ «Սանթոս»։ Աւելի վաղ հաղորդւել էր, որ յարձակւողը հարազատ ակումբ կը վերադառնայ 2025 թւականին։

«Երազանքը կարեւոր է։ Բայց այս հարցում պէտք է հանգիստ լինել: Նէյմարը դեռ ժամանակ ունի Բրազիլիայից դուրս՝ հիմնականում Սաուդական Արաբիայում։ Այժմ մենք մտածում ենք միայն Նէյմարի՝ վնասւածքից ապաքինւելու մասին։ Բոլորը գիտեն, թէ որքան ենք մենք սիրում «Սանթոսը»,-ասել է Նէյմար աւագը TNT Sports-ին:

Այս մրցաշրջանում 32-ամեայ Նէյմարը անցկացրել է 5 հանդիպում, որոնցում խփել է 1 գոլ եւ կատարել 3 արդիւնաւէտ փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը Սաուդական Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» ակումբի հետ նախատեսւած է մինչեւ 2025 թւականի յունիսի 30-ը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button