Մարզական

Յունաստանում վառւեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը

Յունաստանում վառւեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը:

Աւանդոյթի համաձայն կրակն արեւի շողերից վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները` յունական Օլիմպիա աւանում` Հերայի տաճարի մօտակայքում: Հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին հարիւրաւոր երկրպագուներ:

Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին ջահակիրը յոյն Օլիմպիական խաղերի չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսն է:

Մինչեւ Ֆրանսիա հասնելը ջահը կը շրջի ամբողջ Յունաստանով եւ միայն 10 օր անց կը հասնի հիւրընկալող երկիր:

Կրակի վառման արարողութեանը նախորդած ելոյթների ընթացքում Միջազգային Օլիմպիական կոմիտէի նախագահ Թոմաս Բախը յոյս յայտնեց, որ աշխարհի համար այս դժւարին շրջանում Օլիմպիական խաղերը կը լինեն բոլորին միաւորող օղակը:

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռեւս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետեանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանեանը, Մալխաս Ամոյեանը, Սլաւիկ Գալստեանը, Վազգէն Թեւանեանը, Արսէն Յարութիւնեանը, մարմնամարզիկ Արթուր Դաւթեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button