Մարզական

Յաւերժական Մեսսի

Լէոն՝ «Ballon d’Or»-ի ութակի դափնեկիր

«ԱԼԻՔ» – Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հաւաքականի եւ ամերիկեան «Ինտեր Մայամի»-ի 36-ամեայ յարձակւող Լիոնէլ Մեսսին 8-րդ անգամ արժանացաւ «France Football»-ի աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստի «Ոսկէ գնդակ» մրցանակին։

Անցած մրցաշրջանում Մեսսին Արգենտինայի հաւաքականի հետ նւաճեց աշխարհի գաւաթը, իսկ ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ի հետ դարձաւ Ֆրանսիայի չեմպիոն։

«Ոսկէ գնդակ»-ի լաւագոյն տասնեակում են նորւեգացի Էրլինգ Հոլանդը («Մանչեստեր Սիտի», Նորւեգիա), Կիլիան Մբապէն (ՊՍԺ, Ֆրանսիա), Կեւին Դէ Բրոյնէն («Մանչեստեր Սիտի», Բելգիա), Ռոդրին («Մանչեստեր Սիտի», Իսպանիա), Վինիսիուս Ժունիորը («Ռէալ Մադրիդ», Բրազիլիա), Խուլիան Ալւարէսը («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա), Վիկտոր Օսիմէնը («Նապոլի», Նիգերիա), Բերնարդու Սիլւան («Մանչեստեր Սիտի», Պորտուգալիա), Լուկա Մոդրիչը («Ռէալ Մադրիդ», Խրւաթիա)։

Էրլինգ Հոլանդն արժանացաւ 2022-2023 մրցաշրջանում գերմանացի Գերդ Միւլերի անւան աշխարհի լաւագոյն ռմբարկուի մրցանակին։

2022-2023 թւականների մրցաշրջանում ռուս Լեւ Եաշինի անւան աշխարհի լաւագոյն դարպասապահի մրցանակը բաժին հասաւ Արգենտինայի հաւաքականի եւ անգլիական «Աստոն Վիլա»-ի դարպասապահ Էմիլիանօ Մարտինէսն։

Անգլիայի հաւաքականի եւ «Ռէալ Մադրիդ»-ի 20-ամեայ կիսապաշտպան Ջուդ Բելինգէմն էլ արժանացաւ 2022-2023 մրցաշրջանում ֆրանսիացի Ռայմոն Կոպայի անւան աշխարհի լաւագոյն երիտասարդ ֆուտբոլիստի (մինչեւ 21 տարեկան) մրցանակին։

2022-2023 մրցաշրջանում աշխարհի լաւագոյն կին ֆուտբոլիստ ճանաչւեց Իսպանիայի ազգային հաւաքականի եւ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստուհի Այտանա Բոնմատին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button