Մարզական

Յակոբ Մկրտչեանը՝ Եւրոպայի կրկնակի չեմպիոն, Դաւիթ Յովհաննիսեանը՝ փոխչեմպիոն

Յակոբ Մկրտչեանն ու Դաւիթ Յովհաննիսեանը հաւասարը չունեցան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացւող ծանրամարտի Եւրոպպայի առաջնութեան 96 կգ. քաշայինների պայքարում: Երկրորդ անգամ Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը նւաճեց Յակոբ Մկրտչեանը: Դաւիթ Յովհաննիսեանը 1 կգ.-ով զիջեց թիմակցին եւ նւաճեց արծաթէ մեդալ:

2019 թւականի աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Յակոբ Մկրտչեանը երկամարտում գրանցեց 375 կգ. արդիւնք (166+209): Եւրոպայի չեմպիոն Դաւիթ Յովհաննիսեանի երկամարտի արդիւնքը 374 կգ. է (169+205):

Յակոբ Մկրտչեանը պոկում վարժութիւնը սկսեց 161 կգ.-ով եւ յաջողութեամբ ծանրաձողը պահեց գլխավերեւում: Երկրորդ մօտեցմամբ յաջողութեամբ ֆիքսեց նաեւ 166 կգ.-ոց ծանրաձողը: Երրորդ մօտեցման համար պատւիրած 168 կգ.-ը ձախողեց: Այս վարժութիւնում Յակոբ Մկրտչեանը նւաճեց փոքր արծաթէ մեդալ:

Յովհաննիսեանը պոկում վարժութիւնում առաջին մօտեցմամբ ձախողեց 166 կգ.-ն: Երկրորդ մօտեցմամբ դժւարութեամբ պոկեց 166 կգ.: Երրորդ մօտեցման համար Փաշիկ Ալավերդեանը պատւիրեց 169 կգ.: Դաւիթ Յովհաննիսեանը այս մօտեցումն էլ յաջողութեամբ կատարեց եւ նւաճեց այս վարժութեան փոքր ոսկէ մեդալը:

Հրում վարժութեան առաջին մօտեցմամբ Յովհաննիսեանն ու Մկրտչեանը մեկնարկեցին 200 կգ.-ով եւ յաջողութեամբ կատարեցին: Երկրորդ մօտեցմամբ էլ երկու ծանրորդները յաջողութեամբ հրեցին 205 կգ.-ոց ծանրաձողը:

Երրորդ մօտեցումով Մկրտչեանը հրեց 209 կգ., Յովհաննիսեանը ձախողեց 210 կգ.-ն: Եւրոպայի կրկնակի չեմպիոնը ուժասպառ եղաւ եւ ընկաւ՝ գցելով ծանրաձողը:

96 կգ. քաշային կարգի բրոնզէ մեդալակիր դարձաւ բելառուս ծանրորդ Պաւէլ Կադասեւիչը: Երկամարտում նա գրանցեց 360 կգ. արդիւնք 165+195:

Յակոբ Մկրտչեանը 2019 թւականի աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոնն է: Սեպտեմբերին Սաուդական Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացւած ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Յակոբ Մկրտչեանը երկամարտի 372 կգ. արդիւնքով 6-րդն էր (164+208), Դաւիթ Յովհաննիսեանը 368 կգ. արդիւնքով 9-րդը (168+200):

Դաւիթ Յովհաննիսեանը (96 կգ.) Երեւանում անցկացւած ԵԱ-ում երկրորդ անգամ հչակւեց չեմպիոն: Երկամարտում գրանցեց 377 կգ. արդիւնք (172+205):

Եւրոպայի առաջնութիւնը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդեանի գլխաւորած տղամարդկանց հաւաքականի կազմում Սոֆիայի մրցահարթական դուրս կը գան նաեւ Գարիկ Կարապետեանը (102 կգ.), Սամուէլ Գասպարեանը (102 կգ.), Պետրոս Պետրոսեան (109 կգ.), Վարազդատ Լալայեան (+109 կգ.), Սիմոն Մարտիրոսեան (+109 կգ.):

Արտաշէս Ներսիսեանի գլխաւորած կանանց հաւաքականից կը մասնակցեն նաեւ Տաթեւ Յակոբեանը եւ Հռիփսիմէ Խուրշուդեանը (երկուսն էլ 87 կգ.):

Sport.news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button