Մալայզիայի միջազգային վետերան ատլետիստների առաջնութիւն. Քլարիս Գաբրիէլեանը նւաճել է 2 ոսկի եւ մէկ արծաթ մեդալներ

«ԱԼԻՔ» – Մալայզիայում անցկացւած վետերանների թեթեւ ատլետի 37-րդ միջազգային առաջնութեանը մասնակցած երկրի վետերան մարզիկներն աւարտելով իրենց աշխատանքը՝ նւաճել են 32 ոսկէ, 10 արծաթէ եւ 15 բրոնզ մեդալներ: Իրանի քարաւանը ընդհանուր հաշւարկում արձանագրած՝ 57 մեդալով առաջին տեղն է զբաղեցրել:
Իրանի վետերանների թեթեւ ատլետի ազգային միութեան հասարակայնութեան հետ կապերի հաղորդման համաձայն, այս մրցումներն անց են կացւել Մալայզիայի Պերլիս քաղաքում մայիսի 23-ից 25-ը, որին մասնակցել են 10 ասիական երկրների 870 մարզիկներ։
Իրանի թիմի մեդալները կանանց կատեգորիայում՝ Քլարիս Գաբրիէլեան (2 ոսկէ մեդալ 800 եւ 1500 մետր վազքում՝ 45-49 տարիքային խմբում, եւ 1 բրոնզ), Մոժգան Մանուչեհրի (3 ոսկէ մեդալ), Միթրա Ջաֆարփուր (3 ոսկէ մեդալ, 1 բրոնզ), Մասումէ Սալարի (1 ոսկէ մեդալ), Սամերէ Սադեղի (1 ոսկի, 1 արծաթ եւ 1 բրոնզէ մեդալ), Մարիամ Հէյդարի (1 ոսկի), Զահրա Խէյրանդիշ (1 արծաթ, 1 բրոնզ), Մարջան Մահդաւի (1 ոսկէ մեդալ, 1 բրոնզ) եւ Զիբա Խորամիան (2 բրոնզ):
Մրցումների ընթացքում թիմին ընկերակցել են թեթեւ ատլետի վետերանների միութեան գլխաւոր վարիչ, Իրանի թեթեւ ատլետի անւանի վետերան Հոսէյն Ղոլամին, ինչպէս նաեւ տղամարդկանց եւ կանանց թիմերի մարզիչներ՝ Մեհդի Քազեմին եւ Մասումէ Սալարին։
Մալայզիայում տեղի ունեցած 37-րդ միջազգային թեթեւ ատլետի մրցումներին մասնակցած հաւաքականի պատւին դիմաւորման արարողութիւն է տեղի ունեցել Թեհրանի Էմամ Խոմէյնի միջազգային օդանաւակայանում՝ ֆեդերացիայի պաշտօնեանների եւ անւանի վետերանների ներկայութեամբ, այդ թւում՝ երկրի վետերանների միութեան գործադիր տնօրէն Թէյմուր Ղիասին, Ֆարամարզ Ռուսթայիֆարը, Հոքմալի Քազեմին, Ջոզէֆ Մարութին: