Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային
9-ամեայ հայ տղան նւաճել է Արարատը

«ԱԼԻՔ» – 9-ամեայ հայ տղան նւաճել է Արարատը, եւ այս պահին համարւում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ասւած է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) ֆէյսբուքեան հրապարակման մէջ:
Ինչպէս նշւում է ակումբի ֆէյսբուքեան էջում, վերելքը տեղի է ունեցել այս տարւայ օգոստոսի 1-ին եւ ընդհանուր առմամբ տեւել է երեք օր՝ մեկնարկը յուլիսի 29-ին: Թիմը բաղկացած է եղել 29 մասնակցից, որից 20-ը՝ 9-19 տարեկան երեխաներ եւ պատանիներ, 7 ծնող, 2 ուղեկցորդ։
«Ծանօթացէք, Վարդանն է։ Վարդանն 9 տարեկան է եւ այս տարի 01.08.2025 թ. բարձրացել է Արարատ լեռը։ Այս պահին ամենափոքր հայ «լեռնագնացն» է, ով բարձրացել է Արարատը», – ասւած է հրապարակման մէջ։