ԹեհրանՀամայնք

Բարեսիրական աշխատանք դպրոցների վերաբացման սեմին

Կարիքաւորներին Օժանդակող մարմինն ըստ իր առաքելութեան՝ բարեսիրական աշխատանքների շարանում՝ շաբաթ, թւականիս սեպտեմբերի 13-ին, իր հովանաւորութեան ներքոյ գտնւող՝ թւով 50 աշակերտ- աշակերտուհիներին նւիրեց դպրոցական պարագաներ՝ ուսապարկեր, գրենական պիտոյքներ նաեւ կօշիկներ։

Սոյն նախաձեռնութեան նպատակն էր աջակցել ընտանիքներին եւ խանդավառութիւն ստեղծել աշակերտների մօտ՝ նոր ուսումնական տարեշրջանի վերսկսման համար:

Մեծապէս գնահատելի են Կարիքաւորներին Օժանդակող մարմնի ինչպէս նաեւ բոլոր բարերարների ջանքերը, ովքեր համագործակցում են նմանօրինակ ծառայութիւնների իրականացման գործում:

Ազգային առաջնորդարանի Հանրային Կապ

Related Articles

Back to top button