ՄիջազգայինՔաղաքական
Դատարանը մերժել է The New York Times-ի դէմ 15 միլիարդ դոլարի զրպարտութեան վերաբերեալ Թրամփի հայցը

«ԱԼԻՔ» – Դաշնային դատարանը մերժել է The New York Times-ի դէմ 15 միլիարդ դոլարի զրպարտութեան վերաբերեալ Թրամփի հայցը՝ որոշելով, որ հայցադիմումի մէջ բողոքը չի շարադրւել, գրում է Tert.am-ը USA Today-ին յղումով:
Դատարանը Թրամփին 28 օր ժամանակ է տւել հայցադիմումի նոր վարկածը ներկայացնելու համար։
Թրամփի հայցադիմումում մէջբերւել են մի քանի յօդւածներ, դրանց թւում՝ 2024 թւականի նախագահական ընտրութիւններից առաջ խմբագրականը, որը նրան անպիտան էր համարում պաշտօնի համար, ինչպէս նաեւ 2024 թւականին Penguin հրատարակչութեան հրատարակած «Երջանիկ անյաջող. Ինչպէս Դոնալդ Թրամփը վատնեց հօր կարողութիւնը եւ յաջողութեան պատրանք ստեղծեց» վերնագրով գիրքը։
Պարբերականը ողջունել է դատարանի որոշումը։



