ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ն նախատեսում է Իսրայէլին 6 միլիարդ դոլարի նոր զէնք մատակարարել

«ԱԼԻՔ» – Ըստ The Wall Street Journal-ի աղբիւրների՝ Թրամփի վարչակազմը ձգտում է նրան, որ Կոնգրեսը հաւանութիւն տայ Իսրայէլին գրեթէ 6 միլիարդ դոլարի զէնք վաճառելու համար։ Դա տեղի է ունենում ի հեճուկս Կատարի տարածքում ՀԱՄԱՍ-ի վրայ Իսրայէլի հրթիռային յարձակման եւ Գազայի հատւածում ակտիւացած յարձակման, որոնք խիստ դատապարտւել են Եւրոպայում եւ տարածաշրջանում, հաղորդում է News.am-ը:

Առաջարկւող վաճառքը ներառում է 3.8 միլիարդ դոլարի գործարք՝ 30 միաւոր AH-64 Apache ուղղաթիռների համար, որը գրեթէ կրկնապատկում է Իսրայէլի ներկայիս պարկը։ Ըստ փաստաթղթերի՝ Թրամփի վարչակազմը միաժամանակ ձգտում է նրան, որ հաւանութիւն տրւի իսրայէլական բանակի համար 3250 հետեւակային մարտական ​​մեքենաների 1.9 միլիարդ դոլարի գործարքի համար։

Related Articles

Back to top button