Հայաստան - ԱրցախՄշակութային
Ճանաչենք Հայոց աշխարհը

Դարբ գետը, Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի հիւսիսային լանջերից՝ 2960 մետր բարձրութիւնից։ Երկարութիւնը 22 կմ է, ջրահաւաք աւազանը՝ 164 կմ²։ Սնումը հիմնականում հալոցքային (53%) եւ ստորերկրեայ (32%) է, վարարումը՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը 1,18 մ³/վ է, հոսքը՝ 37,2 միլիոն մ³։ Ջրերն օգտագործւում են ոռոգման նպատակով։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ



