
Վերջերս Թեհրանի հայոց ազգ. «Արարատ» դպրոցի տեսչուհի Բաղդադին կազմակերպել էր մի շարք հանդիպումներ «Կրթական հետազօտութիւնների եւ պլանաւորման կազմակերպութեան» պաշտօնեաների ներկայութեամբ: Հանդիպմանը ներկայ էին Կրթական Տեխնոլոգիայի եւ Հրատարակչութեան գլխաւոր տնօրէն՝ Սէյեդ Սայիդ Բադիին, Արտադրութեան եւ Հրատարակութիւնների տնօրէն՝ Փարւիզ Ղարագուզլուն, «Ռոշդ» ամսագրի խմբագիր եւ գործադիր տնօրէնները՝ ովքեր ականատեսն եղան այն աշխատանքներին, որոնք արւել էին Ստոպ-կադր անիմացիայի (stop motion)-ների արտադրութեան հետ կապւած:
Հանդիպման ընթացքում տեսչուհի Բաղդադին ներկայացրեց հետեւեալ աշխատանքի նպատակները կրթութեան եւ աշակերտութեան մտային դաստիարակութեան հարցով՝ եւ նշեց, որ սոյն ծրագրի համար օգտագործւել է Էլեկտրոնային բովանդակութեան ստեղծման ծրագրակազմից եւ Արհեստական բանականութիւնից, շեշտելով որ «Արարատ» դպրոցը հանդիսանում է առաջինն, որ ներկայացրել է նման արտադրութիւն «Ռոշդ» ամսագրի համար:
«Ռոշդ»-ը 35 ամսագրերի համատեղ անւանումն է, որոնք գործում են Հետազօտութիւնների եւ պլանաւորման կազմակերպութեան կրթական օգնութեան հրատարակչական գրասենեակում՝ Իրանի կրթութեան եւ վերապատրաստման կազմակերպութեան հսկողութեան ներքոյ:
Այս կազմակերպութիւնն ամէն տարի հրատարակում է ամսագրի աւելի քան երեսունվեց միլիոն օրինակ, որը ներառում է նախադպրոցական տարիքից մինչեւ հիմնական գիտութիւնների, հումանիտար գիտութիւնների եւ մասնագիտական տեխնոլոգիաների տարբեր ոլորտների մասնագիտակցւած տեղեկութիւններ՝ մեծահասակ մասնագէտների համար:
2024-2025 թ. «Արարատ» դպրոցը ներկայացրեց ութ ստոպ-կադր անիմացիա «Ռոշդ» ամսագրի համար, որի արդիւնքում 2025-2026 տարւայ «Ռոշդ» ամսագրի Ստոպ-Կադր անիմացիայի պատրաստման համար ընտրւել է 8-րդ շրջանի Ուսումնադաստիարակչական կենտրոնից «Արարատ» դպրոցը:
Հարկ ենք համարում մեր շնորհակալութեան խօսքն ուղղել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան յարգարժան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին, ինչպէս նաեւ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդին, «Բովանդակութեան արտադրող սենեակ»-ի բացման արարողութեան եւ ներկայիս այս բարձր յաջողութեան հասնելու համար:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ