Էլոն Մասկը դարձաւ պատմութեան մէջ առաջին մարդը, որի զուտ կարողութիւնը կազմում է 500 միլիարդ ԱՄՆ դոլար

«ԱԼԻՔ» – Ամերիկացի ձեռնարկատէր Իլոն Մասկը յաղթահարել է եւս մէկ եզրագիծ՝ դառնալով պատմութեան մէջ առաջին մարդը, որի զուտ կարողութիւնը կազմում է 500 միլիարդ ԱՄՆ դոլար: Forbes Real-Time Billionaires-ի տւեալներով՝ ռեկորդային ցուցանիշը գրանցւել է հոկտեմեբրի 1-ին՝ ժամը15:30-ին ԱՄՆ արեւելեան ափի ժամանակով:
Forbes-ի ինդեքսը հետագայում աննշան է փոխւել. հոկտեմբերի 1-ի 23:10-ի դրութեամբ հանդէսը Մասկի զուտ կարողութիւնը գնահատում է 499,5 միլիարդ դոլար:
Tesla-ի բաժնետոմսերը այսօրւայ առեւտրի աւարտին աճել են գրեթէ 4%-ով՝ Մասկի զուտ կարողութիւնը մեծացնելով մօտ 9,3 միլիարդ դոլարով: Էլեկտրական աւտոմեքենաների արտադրողի բաժնետոմսերի գինը գրեթէ կրկնապատկւել է, երբ Մասկը ապրիլին յայտարարեց, որ Tesla-ին աւելի շատ ժամանակ տրամադրելու համար հրաժարական է տալիս Կառավարութեան արդիւնաւէտութեան դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտօնից: