ՄիջազգայինՔաղաքական

Վատիկանում Հռոմի Պապի գլխաւորութեամբ տեղի է ունեցել արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյեանի սրբադասման արարողութիւնը

«ԱԼԻՔ» – Վատիկանում, երէկ՝ հոկտեմբերի 19-ին, Հռոմի Պապ Լէօ 14-րդի գլխաւորութեամբ, տեղի է ունեցել արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյեանի եւ եւս 6 երանելիների սրբադասման արարողութիւնը։

Այս իրադարձութեանը Սուրբ Պետրոսի հրապարակում հազարաւոր հաւատացեալներ են ներկայ եղել:

Սրբադասման արարողութեան ընթացքում ի պատիւ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյեանի հնչել է նաեւ հայերէն աղօթք։ Նորին Սրբութիւնը փոխանցել է իր խօսքն ու օրհնել բոլոր ներկաներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արարողութեանը ներկայացրել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը՝ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսեանը։ Արարողութեանը ներկայ է եղել նաեւ ՀՀ վարչապետը:

Յիեցնենք, որ Իգնատիոս Մալոյեանը հայ կաթոլիկ հոգեւորական էր, որը 1911-ից 1915 թւականներին ծառայել է որպէս Մարդինի արքեպիսկոպոս։

Հայոց Ցեղասպանութեան ընթացքում մերժելով կրօնափոխ լինելու բազմակի պահանջները, նա ենթարկւել է խոշտանգումների եւ նահատկւել օսմանեան ժանդարմերիայի կողմից՝ Դիարբեքիրի վիլայեթում՝ Մեհմեդ Ռեշիդի կարգադրութեամբ։

Մալոյեանը 2001 թւականին Հռոմի Պապ Յովհաննէս Պօղոս 2-րդի կողմից դասւել է երանելիների շարքին՝ որպէս նահատակ։ 2025 թւականին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հաւանութիւն է տւել նրան սրբադասմանը։

Related Articles

Back to top button