Հայ Դատ

Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահը զգուշացնում է Թուրքիայի դերի մասին Սիրիայի անկայունութեան մէջ եւ երկխօսութեան կոչ է անում

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը խոր անհանգստութիւն է արտայայտում Հալեպի եւ Սիրիայի հիւսիսային եւ հիւսիս-արեւելեան շրջաններում լարւածութեան աճի կապակցութեամբ՝ ընդգծելով Թուրքիայի ապակայունացնող դերը տարածաշրջանում։ Տարածւած յայտարարութեան մէջ Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը զգուշացնում է, որ Թուրքիայի գործողութիւնները, այդ թւում Սիրիայի ներքին գործերին միջամտութիւնը, խաթարում են ազգային համերաշխութիւնը վերականգնելու ջանքերը եւ Սիրիան պահում են շարունակական անկայունութեան մէջ։ Պետական ուժերի եւ քրդական ստորաբաժանումների միջեւ վերջին զինւած բախումներն աւելի են լարել իրավիճակը։

Գասպրար Կարապետեանը մասնաւորապէս նկատել է․ «Վերջին ժամանակահատւածում Հալեպը եւ յատկապէս Սիրիայի հիւսիսային եւ հիւսիս-արեւելեան շրջանները կանգնած են բարձր լարւածութեան մէջ, ներառեալ պետական ուժերի եւ քրդական ստորաբաժանումների միջեւ զինւած բախումները: Ներքին համերաշխութիւնը, որը կենսական ազդակ է ազգային միասնութեան վերականգնման համար, խոչընդոտւում է Թուրքիայի կողմից, որը ցանկանում է իր շահերի համար պահել Սիրիան մշտական անկայունութեան մէջ։ Կառուցողական երկխօսութիւնը, քաղաքացիական իրաւունքների հանդէպ յարգանքը եւ միջազգային իրաւունքին հետեւելը միակ ճանապարհն է՝ Սիրիայում կայուն խաղաղութեան հասնելու համար։

Յայտարարութեամբ բոլոր կողմերին կոչ է արւում սպառնալիքներն ու ուժի կիրառումը փոխարինել կառուցողական երկխօսութեամբ, ապահովելով քաղաքացիական եւ մշակութային հաւասար իրաւունքներ Սիրիայի բոլոր քաղաքացիների համար: Հայ Դատի գրասենեակի նախագահը նկատում է նաեւ, որ որոշ դրական քայլեր արդէն իսկ իրականացւել են, բայց կարեւոր է դրանց ամբողջական իրագործումը եւ զինւած բախումներով խնդիրները լուծելու փորձերից խուսափումը։

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

24 յունւար 2026թ.

Related Articles

Back to top button