ՄարզականՄիջազգային
Աշխարհի առաջնութիւն 2026. Անգլիան գրաւեց աշխարհի առաջնութեան երրորդ տեղը
Անգլիա 6 : 4 Ֆրանսիա

Անգլիայի հաւաքականը 2026 թւականի աշխարհի առաջնութեան երրորդ տեղի համար կայացած խաղում 6։4 հաշւով յաղթեց Ֆրանսիային։
Անգլիացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձաւ Բուկայօ Սական, իսկ Դեքլան Ռայսը, Էզրի Կոնսան եւ Ջուդ Բելինգհէմը եւս մէկական անգամ գրաւեցին մրցակցի դարպասը։ Ֆրանսիայի գոլերը խփեցին Կիլիան Էմբապէն (դուբլ), Բրեդլի Բարկոլան եւ Ուսման Դեմբելէն։
Այս յաղթանակով Անգլիան զբաղեցրեց աշխարհի առաջնութեան երրորդ տեղը։
Յիշեցնենք, որ աշխարհի նոր չեմպիոնը կը որոշւի այսօր՝ յուլիսի 19-ին, Նիւ Ջերսիի «ՄեթԼայֆ» մարզադաշտում կայանալիք Արգենտինա-Իսպանիա հանդիպման արդիւնքում։
Հանդիպումը կը մեկնարկի Թեհրանի ժամանակով ժամը 22։30-ին։



