ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղայի. ԱՄՆ-ի բացած տնտեսական ճակատն Իրանի դէմ՝ ազգային ինքնիշխանութեան խախտում է

«Ոչ մի պետութիւն իրաւունք չունի օտարերկրեայ բանկերին, ընկերութիւններին կամ օդանաւակայաններին պարտադրել հրաժարւել երրորդ երկրի հետ օրինական առեւտրից»

ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ նոր տնտեսական պատժամիջոցների սահմանումը որակել է որպէս «տնտեսական պատերազմի» շարունակութիւն եւ այլ պետութիւնների ինքնիշխանութեան խախտում։

Բաղային X-ի իր էջում գրել է, որ նոր պատժամիջոցները դուրս են Իրանի դէմ տնտեսական ճնշման շրջանակից, եւ ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի անդամ անկախ պետութիւնների նկատմամբ արտատարածքային իշխանութիւն պարտադրելու փորձ են։

Նա նշել է, որ ոչ մի պետութիւն իրաւունք չունի օտարերկրեայ բանկերին, ընկերութիւններին կամ օդանաւակայաններին պարտադրել հրաժարւել երրորդ երկրի հետ օրինական առեւտրից։ Բաղայիի գնահատմամբ՝ նման երկրորդական պատժամիջոցները միջազգային իրաւունքում որեւէ հիմք չունեն եւ խախտում են պետութիւնների ինքնիշխան հաւասարութեան սկզբունքը։

Իրանի ԱԳՆ խօսնակը նաեւ պնդել է, որ տնտեսական ճնշումը, որը նպատակ ունի ստիպել անկախ պետութեանը փոխել իր օրինական քաղաքական ընտրութիւնները, միջազգային իրաւունքի խախտում է։ Նրա խօսքով՝ նման քաղաքականութիւնը, ծովային շրջափակման հետ զուգորդւելու դէպքում, յանգեցնում է ազգային ինքնիշխանութեան թուլացման եւ կարող է ճանապարհ հարթել «բացայայտ ու համապարփակ գաղութատիրութեան» վերադարձի համար։

Related Articles

Back to top button