ԻրանՄիջազգայինՄշակութային

Ալբերտ Բեգիջանեանի «Մարշմալու»-ն՝ Թեհրանի «ՄՈԲԱՐԱՔ» միջազգային տիկնիկային փառատօնում

Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ալբերտ Բեգիջանեանը երկար տարիների ընդմիջումից յետոյ կը մասնակցի Թեհրանի «Մոբարաք» միջազգային տիկնիկային փառատօնին՝ ներկայացնելով աւելի քան 12 տարի միջազգային բեմերում խաղարկւող «Մարշմալու»-ն։

Աւելի քան 12 տարի միջազգային տարբեր բեմերում ներկայացւող «Մարշմալու»-ն խաղարկւել է վեց լեզւով։ Ներկայացման առաջին բեմադրութիւնը տեղի է ունեցել «Շանթ» դպրոցում՝ աշակերտների համար։ Առաջին տիկնիկները պատրաստել է Ադդէ Բեգիջանեանը, որի խաղարկութեամբ էլ ներկայացումը բեմադրւել է 2015 թւականին։

«Մարշմալու»-ն հանդիսատեսի դատին կը յանձնւի հոկտեմբերի 17-ին շաբաթ օրը, «Թէաթրէ Շահր»-ում։

Ալբերտ Բեգիջանեանը վերջերս մասնակցել էր նաեւ Հայաստանի «Հայֆեստ» թատերական փառատօնին։ Նրա փոխանցմամբ՝ «Մոբարաք»-ին կը մասնակցի նաեւ Հայաստանի Համազգային թատրոնը՝ «Է» ներկայացմամբ։ «Է»-ն փառատօնի շրջանակներում  բեմ դուրս կը գայ յաջորդ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին:

Related Articles

Back to top button