Լեւոն Արոնեանը՝ «TOTAL CHESS WORLD CHAMPIONSHIP TOUR PILOT 2026»-ի կայծակնային մրցաշարի բրոնզէ մրցանակակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի կայծակնային շախմատի մրցափուլում ԱՄՆ-ի դրօշի ներքոյ հանդէս եկող հայ սուպեր-գրոսմայստեր Լեւոն Արոնեանը զբաղեցրել է երրորդ տեղը։
Նոյեմբերի 10-ից 20-ը կայանալիք մրցաշարի մեկնարկային օրը կայացած կայծակնային մրցումներին մասնակցել են աշխարհի 24 ուժեղագոյն շախմատիստների աստղաբոյլը: Ինը խաղափուլերի արդիւնքով Արոնեանը վաստակել է 6 միաւոր, ապահովելով մրցանակային տեղ։
Մրցաշարի առաջին երեք տեղերը բաշխւել են հետեւեալ կերպ.
- Մագնուս Կարլսէն՝ 7 միաւոր
- Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ՝ 6.5 միաւոր
- Լեւոն Արոնեան՝ 6 միաւոր
Մրցաշարին մասնակցող հայաստանցի շախմատիստ Հայկ Մարտիրոսեանը 4.5 միաւորով կիսել է 11-րդ հորիզոնականը։
Մրցաշարի յաջորդ փուլում մասնակիցները շարունակում են մրցոյթը դասական շախմատում։ Մասնակիցները բաժանւած են չորս խմբի, իւրաքանչիւրում վեց շախմատիստ։



