Հասարակական

Դպրոցը՝ կեանքի առաջին մեծ դասարանը

Դպրոցը միայն կարդալու, գրելու եւ գիտելիք ստանալու վայր չէ։ Այնտեղ երեխան առաջին անգամ սովորում է ապրել ուրիշների հետ։

Դասընկերոջ հետ վիճում է, նեղանում, հաշտւում, ընկերանում, սիրում, տխրում, մրցում եւ ուրախանում։ Խաղերի, զբօսանքների, փոքրիկ գաղտնիքների, քննութիւններին արտագրելու փորձերի ու ընկերոջը օգնելու ցանկութեան մէջ անգամ կեանքի դասեր կան։

Դպրոցում մենք սովորում ենք յաղթել, պարտւել, ներել, պատասխանատու լինել եւ յարգել դիմացինին։ Տարիներ անց գուցէ մոռանանք շատ դասեր, բայց երբեք չենք մոռանայ այն մարդկանց ու պահերը, որոնք մեզ սովորեցրին մարդ լինել։

Եւ այսպէս երեխանները սովորում են դպրոցում իրենց հարցերը՝ իրենք լուծեն եւ այդպէս սկսւում է մեծանալը:

Related Articles

Back to top button