ԹեհրանՀամայնք

Ամանորեայ շնորհաւորական ուղերձ

Սիրելի հայրենակցներ, կանգնած ենք Տարեմուտի շեմին

Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անունից շնորհաւորում ենք 2025 թւականը եւ Ս. Ծնունդն ու Աստւածայայտնութիւնը: Հայցում ենք առ Աստւած ջերմութեամբ, սիրով ու բարութեամբ լցւեն Ձեր օջախները եւ մեր համայնքը մնայ կայուն եւ հզօրանայ ու բարգաւաճի:

Այսօր մեր հայրենիքը կանգնած է մասամբ անկախատեսելի վտանգի առջեւ, որը քողարկւած է տօնական օրերի, շքեղ տօնածառի եւ զարդարանքների ներքոյ։ Հայի ամանորեայ իղձն է արցախահայութեան վերադարձը` պապենական հող եւ առաւել եւս` գերեվարւած հայորդիների ազատ արձակումը։

Այսօր աշխարհը դիմագրաւում է տագնապներ, ճգնաժամեր, հակամարտութիւններ, որոնցից տուժում է նաեւ մեր համայնքը, սիրելի Իրանն ու մեր Հայաստանը: Այսօր Լիբանանում եւ Սիրիայում մեր հայրենակիցները ծանր պահեր են ապրում, հետեւաբար մեր ազգային պարտքն է թեւ ու թիկունք կանգնել մեր հայորդիներին` դիմագրաւելու դժւարին պայմանները։

Թող անցեալում մնան բոլոր դժւարութիւններն ու հոգսերը, թող Նոր տարին նոր յաջողութիւնների ու ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղութիւն ու բարօրութիւն բերի մեր հայրենիք Իրանին, Մայր Հայաստանին ու մեր համայնքին:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողով եւ

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդ

31 դեկտեմբերի, 2024 թ.

Related Articles

Back to top button