ԹեհրանՀամայնք

Նահատակների յիշատակին նւիրւած մեծարման արարողութիւն՝ Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը

Ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին, Իրանում Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով, Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում, տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն եւ ծաղիկների խոնարհում, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների շիրիմներին նաեւ այցելութիւն եւ հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց նորոգ հանգուցեալ ազատորդի-անձնուրաց Բագրատ Քեշիշ Աբնուսիի շիրիմին:

Կրօնական արարողութեան աւարտին, Նոր Բուրաստան գերեզմանատան «Նահատակաց սրահ»-ում համեստ ընդունելութիւն եւ մտերմիկ հանդիպում կայացաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ներկայացուցիչների, նահատակների ընտանիքների եւ անձնուրացների հետ:

Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ Հայկ Տէր Մկրտչեանը եւ Արթին Շահբազեանը, որը վերջինս Թեմական խորհրդի անունից օրւայ առիթով արտայայտւեց եւ արժեւորեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում նահատակւած, գերեվարւած եւ վիրաւորւած հայ նահատակներին եւ նրանց ընտանիքներին ապա Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի միջոցով ընթերցւեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը իսկ յանձնախմբի անունից Արտուշ Իսկանդարեանը շնորհակալութիւն յայտնեց նախաձեռնութեան նաեւ նահատակների ընտանիքների եւ անձնուրացների ներկայութեան համար:

Միջոցառումն իր աւարտին հասաւ քահանայ հայրերի Հոգւոցն հանգուցելոց եւ Պահպանիչ աղօթքներով:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button