ԹեհրանՀամայնք

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տօնակատարւեց Սրբոց Թարգմանչաց եւ հայ մշակոյթի տօնը

Շաբաթ՝ հոկտեմբերի 12-ին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։

Սրբոց Թարգմանչաց տօնը՝ Տօնն է նաեւ համանուն Եկեղեցւոյ անւանակոչութեան:

Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, մատուցւեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրւայ պատարագիչն էր Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը: Արարողութեան ընթացքում աշակերտութիւնն ստացաւ Ս. Հաղորդութիւն:

Կրօնական արարողութեանը ներկայ էին Պատգամաւորական ժողովից, Թեմական եւ Կրթական խորհուրդներից, Ազգային մարմիններից, Եկեղեցական խորհուրդներից եւ հայկական դպրոցների տեսչական եւ ուսուցչական կազմերից՝ ներկայացուցիչներ, հոծ թւով աշակերտութիւն եւ նկատառելի թւով հաւատացեալներ։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ աշակերտութեանը համախմբելով օրւայ խորհրդի մասին բացատրութիւն փոխանցեց Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանսը։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button