ԱտրպատականԹեհրանՀամայնքՆոր Ջուղա
Իրանահայ համայնքի երեք թեմերում նշւեց Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօնը
«ԱԼԻՔ» – Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին յունւարի 5-ի երեկոյեան եւ յունւարի 6-ի առաւօտեան նշեց Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները:
Իրանահայ համայնքի երեք թեմերի եկեղեցիներում մատուցւեց Ս. Պատարագ եւ Ջրօրհնէքի արարողութիւն: Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում յունւարի 6-ին օրւայ պատարագիչն էր Գերպ. Տ. Ստեփանոս ծ. վրդ. Փաշայեանը եւ պատարագի ընթացքում քարոզեց ժողովրդի համար:
Յատկանշական է, որ Թեհրանի բոլոր եկեղեցիներում օրւայ առիթով մատուցւեց Ս. Պատարագ:
Յաւարտ Ս. Պատարագի բոլոր եկեղեցիներում կատարւեց Քրիստոսի մկրտութիւնը խորհրդանշող Ջրօրհնէքի արարողութիւնը եւ օրհնւած ջուրը բաժանւեց հաւատացեալներին: