![](/wp-content/uploads/2025/02/651-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Բահմանի 22-ի՝ Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-ամեակի առիթով, երէկ՝ փետրւարի 10-ին Իրանի բոլոր բնակավայրերում տեղի են ունեցել երթեր եւ հաւաքներ, որոնց մասնակցել են միլիոնաւոր քաղաքացիներ:
Մասնակիցները մէկ անգամ եւս իրենց հաւատարմութիւնն են յատնել Իսլ. յեղափոխութեան իդէալներին եւ վերահաստատել են իրենց ուխտը Յեղափոխութեան հիմնադիր-առաջնորդ՝ Իմամ Խոմէյնիի հանրահռչակած գաղափարների հետ:
Օրւայ կենտրոնական միջոցառումը տեղի է ունեցել Թեհրանի Ազադի հրապարակում, որի ընթացքում, ընդունւած աւանդոյթի համաձայն, ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահը:
Ազադի հրապարակի հաւաքին մասնակցել է նաեւ Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը գլխաւորութեամբ՝ Թ. Հ. Թ. առաջնորդի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանի: