ՀամայնքՆոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին ընդառաջ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի թեկնածուների հանդիպումը ժողովրդի հետ

Կիրակի եւ երկուշաբթի՝ մայիսի 18 եւ 19-ի երեկոյեան, հերթաբար Շահինշահրում եւ Նոր Ջուղայում, ժողովրդական հանդիպում իրականացաւ երկու ընտրատարածքների թեկնածուների եւ ժողովրդի միջեւ:

Կիրակի օրւայ հանդիպումն տեղի ունեցաւ «Սրբոց Վարդանանց» սրահում, որտեղ այս ընտրատարածքի երեք թեկնածուներին՝ Մառիտա Քեշիշեանը եւ Գեւիկ Խաչատրեանը իրենց մտքերն ու տեսակէտները յայտնեցին ներկաներին եւ պատասխանեցին նրանց յուզող հարցումներին: Համայնքի միւս թեկնածուն՝ Եղիշ Աղախանեանը, յարգելի պատճառով բացակայում էր։

Հանդիպումը վարեց Ադենա Մուրադեանը:

Միւս հանդիպման օրակարգի համաձայն, որը տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, Նոր Ջուղայի ընտրատարածքի 14 թեկնածուներից 7-ը՝ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, Սերժիկ Քեշիշեանը, Անդրէ Քալանթար Օհանեանը, Աշոտ Դաւթեանը, Սարմէն Մինասեանը, Նորւիկ Պօղոսեանն ու Սեպուհ Վարդանեանը ելոյթով հանդէս եկան, ուր բացատրեցին իրենց թեկնածութիւնը առաջադրելու նպատակների, ապագայ ծրագրերի ու առկայ մտահոգութիւնների մասին: Վերջում հնչեցին հարց ու պատասխաններ: Այս հանդիպումը վարեցին՝ Թովմա Գալստանեանն ու Ընտրական յանձնախմբի անդամ Զարեհ Ղարախանեանը:

Նշելի է, որ Նոր Ջուղայի միւս եօթ թեկնածուների ժողովրդական հանդիպումը տեղի է ունենալու երեքշաբթի՝ մայիսի 20-ին:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button