
Կիրակի՝ մայիսի 18-ի երեկոյեան, Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի ընտրութիւնների Նոր Ջուղայի թեկնածուների շտաբում, հանդիպում կայացաւ համայնքի արհեստաւորների եւ թեմապատկան բնակելի համալիրների բնակչութեան հետ:
Ինչպէս այս շտաբում տեղի ունեցած նախորդ երկու հանդիպումները, սա էլ ընթացաւ մտահոգութիւնների եւ տեսակէտների փոխանակմամբ ու մտերմիկ զրոյցով թեկնածուներից՝ Նոէլ Մինասեանի, Սարմէն Մինասեանի ու Ռաֆիկ Մկրտչեանի հետ:
Երեկոն վարեց Մանիա Ղուկասեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)