Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութեան վարչութեան որոշմամբ՝ թւականիս հոկտ. 5-ին, ընկերութեանս կենտրոնատեղիում տօնւել է միութեանս բազմամեայ անդամուհի եւ նախկին տարիների վարչութեան անդամուհի, վետերան Այիդա Եահինեանի ծննդեան 90-ամեակը, անակնկալի բերելով յիշեալին: Միջոցառման ընթացքում միութեանս նախագահուհի՝ Անահիտ Զարգարեանը համառօտ անդրադարձաւ Այիդա Եահինեանի անցեալում կատարած աշխատանքներին, ապա տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:
Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութեան միջոցով Ս. Գէորգ Զօրավարի տօնի եռօրեայ ուխտագնացութեան եւ «Տարեցների շաբաթ»-ւայ կապակցութեամբ տարւած աշխատանքների ամփոփ տեղեկագիր