
«ԱԼԻՔ» – Մշակոյթի եւ իսլ. առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով վարչութեան մի խումբ պաշտօնեաներ տեսակցել են 12-օրեայ պատերազմից տուժած հայ ընտանիքի եւ այլ վետերանների հետ:
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ կապակցութեամբ մշակութային գործերի վարչութեան գործադիր խորհրդական Այուբ Դեհղանքարը, համայնքների գլխաւոր տնօրէն Նուրիզադէն եւ մի շարք այլ պաշտօնեաններ այցելել են Արսէն Մասիհի Նազարիի ընտանիքին եւ տեսակցել 12-օրեայ պատերազմից տուժած այս ընտանիքի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել «Սահակեան» կենտրոնում, ուր Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ յարակից մարմինների աջակցութեամբ ժամանակաւորապէս բնակութիւն է հաստատել Արսէնի ընտանիքը:
Յիշեցնենք, որ ընտանիքի մայրը նոյնպէս ծանր վիրաւորում էր ստացել Իսրայէլի ռեժիմի հրթիռային յարձակումների ժամանակ, իսկ նրանց բնակարանն աւերածութիւնների բերում այլեւս բնակելի չէ:
Հանդիպմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ ԿՕՄ-ի փոխնախագահ Հրայր Աբդալեանը։
Հանդիպման ընթացքում «Էրշադ»-ի պատասխանատուները հետաքրքրւեցին տուժած ընտանիքի խնդիրների մասին: Այս կապակցութեամբ ազգային առաջնոդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը ներկայացնելով տան շինարարական աշխատանքների հետ կապւած մի շարք իրաւական խնդիրներ, նշեց, որ դրանք առանց պատասխանատու պաշտօնեանների աջակցութեամբ կը մնան չլուծւած, քանի որ նշւած ընտանիքն ապրել է վարձակալած բնակարանում, եւ սեփականութեան հետ կապւած չլուծւած խնդիրներ կան:
Նոյն օրը «Էրշադ»-ի պատասխանատուները այցելել են նաեւ Սեմիկ Վարդանեանի ընտանիքին, ով 8-ամեայ պատերազմի զինհաշմանդամ լինելուց բացի նաեւ տարիներ անհետ կորածների շարքում լինելով, շուրջ չորս տարի եղել է գերի՝ Սադդամի բասականների ձեռքում: Սեմիկ Վարդանեանը մասնագիտութեամբ նկարիչ է եւ գեղագիր։ Նա ռազմաճակատ է մեկնել 1986 թւականին եւ ծառաել որպէս ռադիոկապի օպերատոր:
Հանդիպման ընթացքում Դեհղանքարը, կրօնական փոքրամասնութիւնների վետերանների մասին յիշեցնելով նշել է. «Հայ եղբայրների եւ քոյրերի, ինչպէս նաեւ Իրանի ազգի կողքին գտնւող այլ կրօնական փոքրամասնութիւնների զոհաբերութիւններն ու հերոսութիւնն այն ոսկէ էջերից մէկն է Իրանի Սրբազան պաշտպանութեան հատորի: Նրանց ներկայութիւնը ռազմաճակատում եւ պատերազմի դժւարութիւններին դիմանալը Իրանի հանդէպ սիրոյ ու հաւատարմութեան վառ օրինակներից է, ինչպէս նաեւ մարդկային վեհ արժէքների։